Օտարերկրյա պետությունների կողմից Թայվանի վարչակազմին զենքի մատակարարումը չի կանգնեցնի Չինաստանի անխուսափելի վերամիավորման պատմական միտումը՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։
Թայվանին զենքի հիմնական մատակարարն ԱՄՆ-ն է։ ՉԺՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ կղզուն ամերիկյան ռազմական մատակարարումների ընդհանուր գումարը մի քանի տարվա ընթացքում գերազանցել է 70 մլրդ դոլարը: