Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կգլխավորի Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը:
ԱՊՀ գործադիր կոմիտեից տեղեկացրել են, որ դիտորդական առաքելությունն ընտրարշավի դիտարկումն իրականացնելու է ադրբեջանական կողմի հրավերով:
«ԱՊՀ դիտորդների առաքելության աշխատանքը կառուցվելու է բացության, չեզոքության և ընտրական գործընթացին ու պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա»,- նշել են գործկոմում: