Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ որոշումը: Կառույցի ներկայացուցիչ Անիտա Հիփերը հայտարարել է՝ հարկավոր է հասկանալ՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է ԵՄ չափանիշներին:
«Մեր քաղաքականությունը հետևյալն է. Ռուսաստանը սպառնալիք է ԵՄ-ի անվտանգությանը, հետևաբար կառույցի անդամները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Միության և Շենգենյան գոտու անվտանգությունը»,- նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, որ Բուդապեշտը պարզեցրել է երկիր Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների մուտքի պայմանները՝ ընդգրկելով նրանց այսպես կոչված «ազգային քարտ» ծրագրում: Դրա համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են աշխատանք գտնել ցանկացած ոլորտում և Հունգարիա տեղափոխել իրենց ընտանիքները։