Հարավաֆրիկյան Հանրապետության և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև հումանիտար օգնության հարցեր: Այդ մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ-ն։
ՀԱՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քլեյսոն Մոնյելան հայտնել է, որ քննարկվել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հարավային Աֆրիկա հնարավոր այցի հարցը: