Չինական կողմը հայկական ընկերություններին հրավիրել է Պեկինում և Շանհայում սպասվող ցուցահանդեսների: Չինական շուկա դուրս գալու համար պետությունը արդեն պայմանավորվածություններ ունի, հայկական արտադրողների համար կլինեն արտոնություններ: Այդ ցուցահանդեսին մասնակցել ցանկացողներին կաջակցեն՝ մաքսազերծումից մինչև անվճար տաղավարների ապահովում: Միացյալ Նահանգներում էլ կներկայացվեն մեր ներդրումային հնարավորությունները:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում: