Հուլիսի 30-ին՝ ժամը 14:26-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք. կա տուժած: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողազանգվածի փլվածք (մոտ 5 խմ). քաղաքացին մնացել է հողազանգվածի տակ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել հողազանգվածի տակից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: