Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»,- ասված է ՍԴ աշխատակարգային
որոշման մեջ:
Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ՝ գործի քննության համար։