Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտված են: Այն ուղարկվել է փորձաքննության: Եվս մի քանի գործընթաց, ու հաստատումից հետո այն նախատեսվում է թվայնացնել:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը անդրադարձ է եղել նաև առանց թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների վրա գովազդ տեղադրելու իրավախախտումներին:
Նշվել է, որ կազմվել է 7 արձանագրություն՝ 11 գովազդային վահանակի առգրավմամբ: Մայրաքաղաքի պատկերը բարելավելու հարցում առաջընթաց է համարվել Երևանը հին ավտոմեքենաներից մաքրելու գործընթացը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: