Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:
Հռոմը նկարագրել է այցը ինչպես «նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում»: Մելոնին նաև տեղեկացրել է, որ երկրները համաձայնագրեր են կնքել, ըստ որոնց` կամրապնդվի գործակցությունը էլեկտրական մեքենաների արտադրության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:
«Մենք ցանկություն ունենք խոշորացնել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը նավաշինության, օդատիեզերական, նոր էներգիայի, արհեստական բանականության ոլորտներում»,- նշել է Լին:
2023 թվականի տվյալներով` երկրների միջև առևտուրը հասել է 66.8 միլիարդ եվրոյի: Չինաստանը համարվում է Իտալիայի խոշոր առևտրային գործընկերներից մեկը:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան