Իսրայելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը X-ում: Նա գրառմանը կցել է երկու լուսանկար՝ մեկում Էրդողանն է՝ Պաղեստինի և Թուրքիայի դրոշների գույներով շարֆով, մյուսում՝ Սադամ Հուսեյնը:
Հիշեցնենք, որ Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: