Արվեստի ու արհեստի տոնավաճառ, լուսանկարների ցուցահանդես, երգ ու պար. Գյումրիում տոնել են քաղաքի օրը: Քաղաքն ինքնին ապրում է ու շնչում է արվեստով՝ անկախ տոնից, բայց սա հատուկ առիթ էր՝ կենտրոնացնելու քաղաքի պատմությունը, մշակույթը, նիստ ու կացը, կոլորիտը, միտք ու շնորհքը, հումորն ու հյուրասիրությունը քաղաքի պատմական սրտում:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։