Իսրայելի արտգործախարարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին հնչեցված հայտարարությանն իր հերթին արձագանքել է Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի արտգործխնախարար Իսրայել Կացը մեր նախագահի հասցեին ուղղված խոսքով բացահայտեց իր նացիստ լինելը։ Նա անցնում է սահմանները»,-գրել է Չելիքը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ գրել է՝
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Ցեղասպան Նեթանյահուի վերջը նույնն է լինելու, ինչ ցեղասպան Հիտլերինը»: Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է «մարդկության խղճի ձայնը»՝ աջակցելով Պաղեստինի ժողովրդին։