Կիմ Չեն Ընի դուստրը՝ Կիմ Չժու Էն, սկսել է պատրաստվել Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդը դառնալու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեղինակները նշել են, որ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները լուսաբանել են Կիմ Չեն Ընի դստեր սոցիալական գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նրա քաղաքական ապագայի մասին նախկինում չի հաղորդվել:
Կիմ Չեն Ընը դստեր հետ առաջին անգամ հանրությանը երևացել է 2022 թվականի նոյեմբերին, երբ վերահսկում էր Hwasong-17 միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։ Դուստրը ներկա է եղել հրթիռի արձակմանը և հոր հետ նկարվել է հրթիռի ու ռազմական օբյեկտի անձնակազմի առջև:
Հարավկորեական հետախուզության տվյալով՝ Կիմ Չեն Ընը և նրա կինը՝ Լի Սոլ Չժուն, ունեն երկու դուստր և մեկ որդի՝ ծնված 2010, 2013 և 2017 թվականներին։