Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է, որ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակումից հետո գործող նախագահը ստացել է ձայների 51,2 տոկոսը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44։
Նախընտրական հարցումներն ու էքզիթ փոլերը ցույց են տվել, որ Գոնսալեսը մեծ առավելություն ունի Մադուրոյի նկատմամբ, որը կառավարել է 11 տարի։
Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները, ինչպես 2018-ի վերջին ընտրությունում, կեղծված են։
Մադուրոն արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ իր հաղթանակը խաղաղության և կայունության հաղթանակ է, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ իր պարտության դեպքում երկրին «արյունահեղություն» է սպասում։
Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարիք Սաաբը կիրակի Reuters-ին ասել է, որ որևէ բախում չի ակնկալում, և որ քվեարկությունն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել՝ չհաշված առանձին միջադեպերը: