Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդիպել Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ BRICS-ի գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերին՝ Կազանում: «Իրանական կողմն արդեն վավեր հրավեր ունի, և մենք հույս ունենք, որ նոր նախագահը կգա գագաթնաժողովին։ Մենք ուրախ կլինենք տեսնել նրան, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնել: