Կիպրոսում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ՝ Կոնստանտինոս Կոմբոսի հետ խոսել է առաջիկա ամիսներին երկու երկրի մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու մասին: Հայաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ սա լրացուցիչ կնպաստի երկու երկրի գործընկերությանը, նաև մարդկանց շփումների ամրապնդմանը: Նիկոսիայում Արարատ Միրզոյանը վերահաստատել է մեր երկրի հավատարմությունը խաղաղության օրակարգին, նշել, որ պետք է օգտագործել պատմական պահը՝ թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում տարածաշրջանի տնտեսական բարգավաճման ավելի լավ ապագա նախապատրաստելու համար:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։