Փորձագետները Մերձավոր Արևելքում Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնում չեն կանխատեսում: Իսրայել-Լիբանան պատերազմի դեպքում զարգացումները կարող են հասնել մեր տարածաշրջան, որտեղ իրավիճակից օգտվելու փորձեր կարող են անել Ադրբեջանը և Թուրքիան: Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, Իսրայելը կփորձի Լիբանանին ուղղված թիրախային հարվածներով փրկել դեմքը ի պատասխան Գոլանի բարձունքներում սպանված հրեա երեխաների:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: