Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է ճանաչել երկարամյա հայտնի լրագրող Արմեն Քոլոյանին:
Նա ստացել է 5 ձայն: 1 ձայն էլ ստացել է թեկնածուներից Նազելի Օհանյանը: Մյուս թեկնածուները, այդ թվում՝ ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ստացել են 0 ձայն:
Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է ապրիլից, երբ լրացավ Գարեգին Խումարյանի պաշտոնավարման ժամկետը: