Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներառված չէ այն միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց հրավեր է ուղարկվել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա մանրամասնել է, որ արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է 7 միջազգային կազմակերպությունների՝ ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ԵԽԽՎ հրավեր չուղարկելու հիմնական պատճառն այն է, որ Եվրոպայի խորհուրդը, իբր, կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ:
2024 թ. սկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Մանրամասները՝ ռեպորտաժում: