Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում հուլիսի 23-24-ը անցկացվել է Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Միջոցառումը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էր՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Երևան քաղաքի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի հետ համատեղ:
Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 մարզիկներ են պայքարել չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Մրցումներն անցկացվել են անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։ Մրցանակակիրների թվում էին նաև ԼՂՀ-ից տեղահանված անձինք: Հաղթողներն արժանացել են դրամական պարգևների: Նախաձեռնությունը մեծ խթան կհանդիսանա, որ միջոցառման մասնակիցները շարունակեն զբաղվել սպորտով և էլ ավելի մեծ նվաճումների ձգտեն: