Հուլիսի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 212-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 132, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, պայթյունի, բնական հրդեհի, հեղեղման, ուժեղ քամու՝ 2-ական, երկրաշարժի, սողանքի, դարափուլի, դժբախտ պատահարի, սելավի, քարաթափման, ուժեղ կարկուտի, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 4, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 36, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 208, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի կեղծ կանչի՝ 25, 76 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 41 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 29 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: