Հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք, Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: