Օրերս օֆշորային աղբյուրներից սնվող իրանալեզու լրատվականը հոդված էր հրապարակել, իբր Երեանն ու Թեհրանը 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր են կնքել։ Այս կեղծ տեղեկությունը արդեն հերքել են կողմերը, մեր երկրի Պն-ն հրապարակումը համարել է հորինվածք, իրանական կողմն ընդգծել է, որ այդ լրատվամիջոցը նախկինում ևս տարածել է կեղծ տեղեկություններ և Իրանի մասին չարամիտ վերլուծություններ: Իրանագետների գնահատականով՝ հակաիրանական ուժերը փորձում են ապակայունացնել տարածաշրջանը՝ հարվածելով Թեհրանի դիրքերին և հեղինակությանը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։