Նույնիսկ 21-րդ դարում Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում գյուղատնտեսության ավանդական մեթոդները դժվարությամբ են տեղը զիջում նորարարությանը։ Խնդրի մասին Արագածոտնի մարզ այցի ժամանակ բարձրաձայնել է նաև վարչապետ Փաշինյանը։ Որպես խնդրի լուծում պետությունն առաջարկում է խելացի անասնագոմերի թվի ավելացումը՝ բարելավելով կենդանիների պահման պայմանները: Արդյունքում կբարձրանա նաև մթերատվության ցուցանիշը։
Եվ որ ամբողջ հոգսը չմնա գյուղացու կամ ֆերմերի վրա, պետությունը պատրաստ է ծախսի կեսը վերցնել իր վրա, նաև խորհրդատվություն տրամադրել, թե ինչպես նոր պայմաններում ավելի կարճ ժամանակում ավելացնել եկամտաբերությունը։ Երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի, անասնապահության խնդիրների և առաջարկվող լուծումների մասին, Անի Օհանյանի ռեպորտաժում։