Հուլիսի 22-ին Եվրամիության խորհուրդը, անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով Հայաստանին վերաբերող երկու պատմական որոշում կայացրեց, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ այդմ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն, նաև կտրվի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Բրյուսելի որոշումները ողջունում են թե՛ Երևանը, և թե՛ Եվրամիության անդամ պետությունները: Միայն Բաքուն և Մոսկվան են, որ բացասաբար են վերաբերվում: Քաղաքագետ Նարեկ Մինասյանի բնորոշմամբ՝ այդ մայրաքաղաքներում կարծում են, որ վրանները կարող են պատերազմի պատճառ դառնալ:
Եվրամիության խորհրդի որոշումների վերաբերյալ քաղաքագիտական մեկնաբանությունները ռեպորտաժում մեկտեղել է Իրինա Մկրտչյանը: