Աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը մեր երկրում տարեցտարի նվազում են, բացառություն է եղել միայն քովիդի համավարակի տարին:
Պետությունն իրականացնում է աղքատության հաղթահարմանն ուղղված հետևողական ծրագրեր: Կանխատեսվում է, որ լավագույն արդյունքի հնարավոր կլինի հասնել 2025 թվականին, երբ արդեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն էլ ամբողջությամբ կիրառության մեջ լինեն:
Մեր երկրում աղքատության նվազման վերաբերյալ դրական կանխատեսում ունի նաև Համաշխարհային բանկը:
Հեղինակավոր այս կառույցի մասնագետի գնահատմամբ՝ աղքատության կրճատման համար հարկաբյուջետային քաղաքականությունը նույնպես կարող է արդյունավետ լինել։ Նշվում է, որ մեր երկիրն ունի աղքատության հետագա կրճատման հսկայական ներուժ:
Պետության և տեղացի ու միջազգային փորձագետների գնահատականները Նիկոլայ Ավետիսյանն է ամբողջացրել: