Հանրապետության տասնյակ բնակավայրեր ընդհանրապես չեն ունեցել մանկապարտեզ, երեխաներն այսօր էլ հաճախում են հարևան գյուղերի նախակրթարաններ:
Սեպտեմբերին իրենց գյուղում նորակառույց մանկապարտեզ կունենան Արարատի Արալեզում, Արմավիրի Այգեվանում:
500 մանկապարտեզի կառուցման ծրագիրն ակտիվ փուլում է, շահագործման պատրաստ նորակառույցները հագեցած են գույքով, բարեկարգվում են նաև բակն ու հարակից ճանապարհները:
Պետական միջոցներով կառուցվող դպրոցաշինության ծրագրով տարին նոր շենքերում կմեկնարկեն ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հեռավոր մարզերի, սահմանամերձ գյուղերի տասնյակից ավելի դպրոցներում:
Կրթական հաստատությունները կունենան նորոգված ու կահավորված մարզադահլիճներ՝ պատրաստ պատշաճ մարզումների համար: Նոր տեխնոլոգիաներով դպրոցաշինության պիլոտային ծրագրում է Կապանի համար 10 դպրոցի նախագծումը:
Շինարարության որակը պատասխանատուների հսկողության տակ է: Ասում են՝ որտեղ խնդիր են հայտնաբերում, քանդում են, նորից կառուցում:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: