Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Երրորդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը 53:79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել են Հայկ Կարախանյանը և Սեբաստիան Հացակորզյանը:
Կարախանյանը վաստակել է 11 միավոր, 3 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում, իսկ Սեբաստիան Հացակորզյանը վաստակել է 11 միավոր, 8 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Ստացած վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցել թիմի առանցքային խաղացողներ Գրեգորի Ղազարյանը և Վիլյամ Ղարաբեկյանը: