«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակում Գյումրի է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Շիրակի մարզպետը և նախարարը Աբովյան փողոցում շրջել են տեղական արտադրողների տաղավարներում։
Տոնական օրվա առթիվ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համատեղ իրականացված «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը եզրափակվել է Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ մենահամերգով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը։