Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Су-34 ռմբակոծիչ է կործանվել, անձնակազմը կատապուլտվել է:
Լրատվամիջոցների տվյալով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Կործանման վայրում ավերածություններ չկան, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։