Հուլիսի 27-ին՝ ժամը 14:07-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին, մարվել՝ 14։30-ին։
Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային տեխնիկա և առաստաղը, կահույքը և որոշ կենցաղային տեխնիկա ջերմահարվել են։