Գոլանի բարձունքների ուղղությամբ կրակոցների հետևանքով 10 մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել, հայտնում է France Presse-ը։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդականը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների գնդակոծման և զոհերի համար Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահ շարժմանը։
Վերջինը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ ժխտում է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանն իրենց մասնակցության մասին լուրերը։