Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկաները վաղը կշրջեն հանրապետության մի քանի քաղաքում: Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հետազոտությունները կլինեն անանուն ու անվճար: Այս հիվանդության որոշ տեսակներ կարող են փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, և անձը կարող է չիմանալ վարակված լինելու մասին: Այս տարվա առաջին կիսամյակում վիրուսային հեպատիտի աճ է արձանագրվել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան