Հրաձիգ Էլմիրա Կարապետյանին Փարիզի Օլիմպիական խաղերում ընդամենը 1 միավոր չբավականացրեց եզրափակիչ անցնելու համար: 60 կրակոցով նա վաստակեց 576 միավոր ու 45 մասնակցի ցանկում գրավեց 9-րդ տեղը: Այդ մասին տեղեկանում ենք մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի Ֆեյսբուքի էջից։
«6-8-րդ տեղերը գրաված մարզուհիները վաստակեցին 577-ական միավոր»,- նշված է գրառման մեջ: