Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանում մայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս որդու և դստեր նկատմամբ:
Նշվում էր նաև, որ նշված գործողությունները մայրը տեսանկարահանել և Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղարկել է տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։
ՆԳՆ-ից
1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ վերոնշյալ դեպքը հուլիսի 8-ին բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում:
31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե։