ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրում այցելել է «Ալմոնդ ագրո» ընկերության նշենու այգի: Այդ մասին վարչապետը նշել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ներդրումային ծրագրով հիմնվել է 200 հա այգի՝ իր ջրավազանով։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման շրջանակում»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։