ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Այստեղ իրականացվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:
Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:
Ընթացքի մեջ են նաև «Զվարթնոցի» հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները: