Եվրամիությունն Ուկրաինային աջակցելու համար հատկացնում է 1,5 մլրդ եվրո, որը ստացվել է սառեցված ռուսական ակտիվներից:
Եվրահանձնաժողովի տվյալով՝ այդ գումարները կուղղվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի օգնության հիմնադրամի միջոցով Ուկրաինայի ռազմական ներուժին աջակցելուն, ինչպես նաև երկրի վերականգնմանը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ «Կրեմլի փողերի համար» չկա ավելի խորհրդանշական և ավելի լավ կիրառություն, քան Ուկրաինան և ամբողջ Եվրոպան ապրելու համար ավելի անվտանգ վայր դարձնելը։