ԱՄՆ նախագահն ընդունել է Իսրայելի վարչապետին: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն մանրամասն քննարկել են Գազայի հատվածում զարգացումները, հրադադարի հաստատման և գերիներին վերադարձնելու շուրջ բանակցությունները։
Բայդենն ընդգծել է առկա խնդիրները լուծելու, հրադադարի գործարքը հնարավորինս շուտ վերջնականացնելու և տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին, շեշտել՝ հումանիտար օգնության հոսքերի խոչընդոտները պետք է վերացվեն, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի:
Բայդենը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, Իրանից, ՀԱՄԱՍ-ից, «Հեզբոլլահից» և հութիներից բխող բոլոր սպառնալիքներից պաշտպանությանը: