Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Չինաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ուկրաինական ТСН հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ երբեք չի ստացվի Ուկրաինային ստիպել գնալ բանակցությունների:
«Ոչ ոք չի կարող ստիպել մեզ գնալ բանակցությունների: Մենք ինքներս ենք կայացնում բոլոր որոշումները»: Ըստ Կուլեբայի` անգամ այն երկրները, որոնք օգնում են Ուկրաինային, չեն փորձում ազդել Կիևի որոշումների վրա:
Նախարարն ավելացրել է, որ Ուկրաինան մի ճանապարհ ունի պատերազմն ավարտելու, և դա խաղաղությունն է:
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան