Կառավարությունը Մեծամոր համայնքին հատկացրել է ընդհանուր 512 մլն դրամ արժողությամբ կոմունալ տեխնիկա: Այդ մասին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Նիկոլ Փաշինյանը նաև ավելացրել է, որ Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում, իսկ նախկին պոլիկլինիկայի շենքը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է և դարձել համայնքապետարանի վարչական շենք:
Ծրագրի ընդհանուր արժեքը 252 մլն դրամ է, որից 88 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: