Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են՝ Սոմալիի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովը տեղեկացրել է, որ Ահմադ Մոալլիմ Ֆիքիի հետ քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը, հետկոնֆլիկտային զարգացումները:
Ադրբեջանցի դիվանագետը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Բաքվի դիրքորոշմանը Սոմալիի աջակցության համար:
Միջազգային լրահոսը՝ տեսանյութում: