ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում է գյումրեցիներին և քաղաքի հյուրերին, որ հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը:
Հուլիսի 25-28-ը Գյումրիում փակ է Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից տարածքները: