Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դեսպանատան հրապարակման համաձայն՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վեր հանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միջազգային նորությունները՝ տեսաշարում: