Երևան – Արմավիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,62 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածները հիմնանորոգվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրականացվում են նաև ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները:
Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: