Այգեշատում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի արժեքը 82 մլն դրամ է, որից 28 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Նույն բնակավայրում կրկին սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը:
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից:
Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: