ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ագրո մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է:
Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման Կառավարության ծրագրերից: