ԵՄ երկրների դիվանագետները չեն աջակցել Հունգարիայի և Սլովակիայի բողոքին՝ Лукойл ընկերությունից Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես նշում է Financial Times-ը, հանդիպման մասնակից դիվանագետներից ոչ ոք չի պաշտպանել Բուդապեշտին և Բրատիսլավային:
Ուկրաինան դադարեցրել է հումքի մատակարարումները Лукойл-ից՝ ընկերության դեմ պատժամիջոցների խստացումից հետո։ Միաժամանակ Կիևը նշել է, որ չեն խոչընդոտում մնացած տարանցմանը, իսկ «Դրուժբա» նավթամուղով նավթի մղման ծավալը գրեթե չի փոխվել։
Այնուամենայնիվ, Հունգարիան և Սլովակիան պնդում են, որ բախվել են հումքի պակասի և դիմել են Եվրահանձնաժողովին՝ բողոքելով Ուկրաինայի գործողությունների դեմ և պահանջելով պատասխան քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Հարցը քննարկվել է հուլիսի 24-ին, ԵՀ-ի փակ նիստի ժամանակ, կողմերը, սակայն, համաձայնության չեն եկել հետագա գործողությունների հարցում:
Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ խորհրդակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, Եվրահանձնաժողովը լրացուցիչ տեղեկություններ է խնդրել։