Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Յակով Բլիթշտեյնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ տնտեսության, անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակը:
Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։