ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում ամրագրված մոտեցումներին՝ հինգշաբթի ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։
«Այդ համաձայնագրի հետ կապված՝ մեր քաղաքականությունը չի փոխվել, մենք շարունակում ենք գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- ասել է խոսնակը Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Մասրալին հայտարարել է, որ այդ գործարքին հետևելը լավագույն միջոցն է՝ ապահովելու պաշտպանությունը միջուկային սպառնալիքից և պահպանելու միջուկային զենքի չտարածման ռեժիմը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն միշտ կարևոր է համարել Թեհրանի հետ հարաբերությունների պահպանումը։